Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների պարզ եղանակ։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ նոյեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11-ից +13 աստիճանի սահմաններում, իսկ երեկոյան ժամերին սնդիկի սյունը կնվազի՝ հասնելով +9-ից +11 աստիճանի։