Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել MaskOFF պանելային քննարկումը, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Այս մասին հայտնոմ է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, կանանց քաղաքական մասնակցության խոչընդոտներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, ինչպես նաև քաղաքական և հանրային հնչեղություն ունեցող այլ գործընթացներին և իրադարձություններին:
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։
Պանելային քննարկումը կազմակերպվել է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։