ՀՀ-ում Պակիստանի առաջին դեսպանը հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ կարևորելով, որ նա Պակիստանի առաջին դեսպանն է Հայաստանում։

Դեսպան Շաֆքատ Ալի Խանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղությունների առաջմղման հնարավորությունները։

Leave a comment