Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ինստիտուցիոնալ և գործառութային վերափոխման հայեցակարգը:
Հայեցակարգը ներառում է ՝ մասնավոր կատարման սահմանափակ ներդրման հարցը,
📌գործառութային մասնագիտացումը,
📌թվային փոխակերպումները,
📌նյութատեխնիկական ապահովման բարելավումը և այլն:
Քննարկման ընթացքում ներկայացվել են նշյալ ուղղություններով առաջարկվող բարեփոխումները, որոնք միտված են՝
✔ Ծառայության գործունեության կատարելագործմանը,
✔ առկա խնդիրների լուծմանը,
✔ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: