Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ռիզեի նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում։
«25 տարվա պայքարի ընթացքում Թուրքիան ամուր հիմքեր է ստեղծել առանցքային բոլոր ոլորտներում՝ տնտեսությունից և ռազմարդյունաբերությունից մինչև առողջապահություն, տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն։
Մենք մեծ երազանքներ և նպատակներ ունենք։ Աստծո կամոք, վճռական ենք մեր ժողովրդին առաջնորդելու դեպի այն երջանիկ և բարեկեցիկ ապագան, որին նա առավել քան արժանի է», – ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ հիմքի վրա արդեն սկսվել է «Թուրքիայի դարի» կառուցումը։
«Մենք վճռական ենք մեր երկիրը համաշխարհային տերություն դարձնելու հարցում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։