Շրջանառության մեջ կդրվի «Հայաստանի Հանրապետության 35-ամյակ» արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում են Կենտրանական բանկից։
Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և հայկական զարդանախշ, իսկ դարձերեսին՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1950 թ.), ոճավորված եռագույնը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ամյակ» մակագրությունը և «Մեր հայրենիք» ՀՀ օրհներգի տողերից՝ «…Թող միշտ պանծա Հայաստան»։
Էսքիզների հեղինակն Էդուարդ Կուրղինյանն է։