https://arm.sputniknews.ru/20260911/khv-n-der-1998-in-giter-amn-um-hardzakumneri-hamar-ben-ladeny-inqnatirner-e-zavtelu-106754701.html
ԿՀՎ-ն դեռ 1998-ին գիտեր` ԱՄՆ-ում հարձակումների համար Բեն Լադենը ինքնաթիռներ է զավթելու
ԿՀՎ-ն դեռ 1998-ին գիտեր` ԱՄՆ-ում հարձակումների համար Բեն Լադենը ինքնաթիռներ է զավթելու
Sputnik Արմենիա
Հետախուզությունը հայտնել էր նաև մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը ամերիկյան ինքնաթիռների զավթում կազմակերպելու բեն Լադենի մտադրության մասին։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T22:00+0400
2026-09-11T22:00+0400
2026-09-11T22:08+0400
ուսամա բեն լադեն
ամն
նյու յորք
ինքնաթիռ
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28970954_0:172:2001:1297_1920x0_80_0_0_205bcae673c19c340171455350257145.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԿՀՎ-ն դեռ 1998 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին զգուշացրել էր Ուսամա բեն Լադենի և նրա կողմնակիցների կողմից ԱՄՆ տարածքում հարձակումների, այդ թվում՝ մարդատար ինքնաթիռների հնարավոր զավթման նախապատրաստման մասին։ Սա հետևում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցի կապակցությամբ գաղտնազերծված հետախուզական ամփոփագրից։1998 թվականի դեկտեմբերի 4-ի փաստաթուղթն ընդգրկված է եղել նախագահական ամենօրյա տեղեկություններում։ Դրանում ասվում էր, որ բեն Լադենն ու նրա դաշնակիցները դիտարկում են ԱՄՆ-ում հարձակումների հնարավորությունը, իսկ սցենարներից մեկը կարող էր դառնալ ինքնաթիռի զավթումը՝ կալանքի տակ գտնվող իսլամիստներին ազատ արձակելու պահանջով։ԿՀՎ-ն տեղեկություններ էր ստացել նաև այն մասին, որ խմբավորման առաջնորդներից Մոհամեդ ալ-Իսլամբուլին ծրագրում էր ամերիկյան մարդատար ինքնաթիռի զավթում։ Ենթադրվում էր, որ պատանդներին կարող են օգտագործել ԱՄՆ իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ շեյխ Օմար Աբդել-Ռահմանի, Ռամզի Յուսեֆի և այլ բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու նպատակով։Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում օդանավակայանների անվտանգությանը։ Ըստ փաստաթղթի՝ օպերատիվ խմբի երկու անդամներ ստուգման ժամանակ կարողացել էին շրջանցել անվտանգության համակարգը Նյու Յորքի օդանավակայաններից մեկում։Հետախուզությունը հայտնել էր նաև մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը ամերիկյան ինքնաթիռների զավթում կազմակերպելու բեն Լադենի մտադրության մասին։Մոտ երեք տարի անց՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, «Ալ-Քաիդայի» զինյալները չորս մարդատար ինքնաթիռ զավթեցին։ Դրանցից երկուսը բախվեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներին, երրորդը՝ Պենտագոնի շենքին։ Չորրորդ ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիայի Շանքսվիլ քաղաքի մոտ։Ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 2 977 մարդ․ 2 753-ը՝ Նյու Յորքում, 184-ը՝ Պենտագոնի մոտ, և 93 չվերթի 40 ուղևորներն ու անձնակազմի անդամները։
ամն
նյու յորք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0b/28970954_0:0:1729:1297_1920x0_80_0_0_a552ee6fe836a6f132ce8500068264c9.jpg.webp
ուսամա բեն լադեն, ամն, նյու յորք, ինքնաթիռ, ահաբեկչություն
ուսամա բեն լադեն, ամն, նյու յորք, ինքնաթիռ, ահաբեկչություն
Հետախուզությունը հայտնել էր նաև մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը ամերիկյան ինքնաթիռների զավթում կազմակերպելու բեն Լադենի մտադրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԿՀՎ-ն դեռ 1998 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին զգուշացրել էր Ուսամա բեն Լադենի և նրա կողմնակիցների կողմից ԱՄՆ տարածքում հարձակումների, այդ թվում՝ մարդատար ինքնաթիռների հնարավոր զավթման նախապատրաստման մասին։ Սա հետևում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցի կապակցությամբ գաղտնազերծված հետախուզական ամփոփագրից։
1998 թվականի դեկտեմբերի 4-ի փաստաթուղթն ընդգրկված է եղել նախագահական ամենօրյա տեղեկություններում։ Դրանում ասվում էր, որ բեն Լադենն ու նրա դաշնակիցները դիտարկում են ԱՄՆ-ում հարձակումների հնարավորությունը, իսկ սցենարներից մեկը կարող էր դառնալ ինքնաթիռի զավթումը՝ կալանքի տակ գտնվող իսլամիստներին ազատ արձակելու պահանջով։
Մասնավորապես, ամերիկյան հետախուզությունը տվյալներ ուներ «Գամաաթ ալ-Իսլամիա» խմբավորման ծրագրերի մասին։ Աղբյուրներից մեկը հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ում գործողության նախապատրաստումն ավարտվել էր, սակայն այնուհետև դրա կատարումը կասեցվել էր։
ԿՀՎ-ն տեղեկություններ էր ստացել նաև այն մասին, որ խմբավորման առաջնորդներից Մոհամեդ ալ-Իսլամբուլին ծրագրում էր ամերիկյան մարդատար ինքնաթիռի զավթում։ Ենթադրվում էր, որ պատանդներին կարող են օգտագործել ԱՄՆ իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ շեյխ Օմար Աբդել-Ռահմանի, Ռամզի Յուսեֆի և այլ բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու նպատակով։
Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում օդանավակայանների անվտանգությանը։ Ըստ փաստաթղթի՝ օպերատիվ խմբի երկու անդամներ ստուգման ժամանակ կարողացել էին շրջանցել անվտանգության համակարգը Նյու Յորքի օդանավակայաններից մեկում։
Հետախուզությունը հայտնել էր նաև մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը ամերիկյան ինքնաթիռների զավթում կազմակերպելու բեն Լադենի մտադրության մասին։
Մոտ երեք տարի անց՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, «Ալ-Քաիդայի» զինյալները չորս մարդատար ինքնաթիռ զավթեցին։ Դրանցից երկուսը բախվեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներին, երրորդը՝ Պենտագոնի շենքին։ Չորրորդ ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիայի Շանքսվիլ քաղաքի մոտ։
Ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 2 977 մարդ․ 2 753-ը՝ Նյու Յորքում, 184-ը՝ Պենտագոնի մոտ, և 93 չվերթի 40 ուղևորներն ու անձնակազմի անդամները։