Քաղաքականություն
11.09.2026 | 19:54
Մահացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը՝ հանգուցյալ թագավոր Հարալդի ավագ քույրը։ Նա 94 տարեկան էր։ Այս մասին հայտնել է թագավորական պալատը, գրում է Sky news-ը։
Աստրիդի եղբայրը՝ Հարալդը, մահացել էր անցյալ ամիս՝ 89 տարեկանում՝ ավելի քան 35 տարի գահակալելուց հետո, իսկ արքայադուստրը վերջին անգամ հանրությանը ներկայացել էր չորեքշաբթի՝ եղբոր հուղարկավորության ժամանակ։
«Իր երկարատև կյանքի ընթացքում արքայադուստր Աստրիդը ջերմությամբ և պարտքի զգացումով է ներկայացրել թագավորական տունը»,- ասվում է թագավոր Հակոն VIII-ի հայտարարության մեջ։
Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, թե երբ կարող է տեղի ունենալ նրա հուղարկավորությունը։
Հարալդի հուղարկավորությունը, որով ավարտվել էր նրա մահվանը հաջորդած 13-օրյա համազգային սուգը, տեղի է ունեցել չորեքշաբթի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի