Կրեմլն ակնկալում է, որ տեսանելի ապագայում ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան կկարողանան բանակցել

Բաժանորդագրվել

Դմիտրի Պեսկովը հնարավոր է համարել, որ Չինաստանում Պուտինի և Թրամփի հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ–ՌԴ–Ուկրաինա եռակողմ բանակցությունները կվերսկսվեն տեսանելի ապագայում, Կրեմլը շարունակում է բաց մնալ դրանց համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցությունների համար։ Հույս ունենք, որ, ինչպես խոսվել է ամերիկացի բանակցողների հետ, արդեն տեսանելի ապագայում մեզ կհաջողվի նորից հավաքվել երեքով և շարունակել երկխոսությունը»,- ասել է նա «Իզվեստիա»-ին տված մեկնաբանությունում։

Պեսկովը նաև հնարավոր է համարել, որ Չինաստանում Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Առայժմ վերջնական պայմանավորվածություններ չկան։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ նախագահը Հնդկաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում անպայման կշփվի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։

Պուտինը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով մեկնել Է Հնդկաստան։ Նյու Դելիում նա կասնակցի ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի աշխատանքներին։

Leave a comment