Մանիպուլյացիա է, 55 դոլարով ադրբեջանական գազ չկա․ փորձագետը՝ ՔՊ–ականի հայտարարության մասին

https://arm.sputniknews.ru/20261107/manipuljacia-e-55-dvolarvov-adrbejanakan-gaz-chka-pvordzagety-qpakani-hajtararutjan-masin-109023068.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/15/33488311_352:0:3083:2048_1920x0_80_0_0_f1fa155002a3831b3f2f8d1aa36af743.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գազ, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, էդուարդ աղաջանյան, գևորգ պապոյան, նիկոլ փաշինյան, եվրամիություն

գազ, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, էդուարդ աղաջանյան, գևորգ պապոյան, նիկոլ փաշինյան, եվրամիություն

Բաժանորդագրվել

Մանվելյանի խոսքով՝ Ադրբեջանը Վրաստանին 1000 խմ գազը դեռ 5-6 տարի առաջ վաճառում էր 215-220 դոլարով, իսկ այժմ այդ գինն ավելի բարձր է։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Սուտ է, թե Ադրբեջանը Վրաստանի սահման գազը հասցնում է 55 դոլարով` հազար խորանարդ մետրի դիմաց. նման բան չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն արեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը` անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։ Այս շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, դիտարկում արեց, որ ռուսական գազը ՀՀ սահմանին հասնում է 165 դոլարով, իսկ սահմանը հատելուց հետո սպառողներին` 370 դոլարով։ Նա հայտարարեց, որ Վարաստանի պարագայում ադրբեջանական գազը սահման է հասնում 55 դոլարով, իսկ սպառողին վաճառվում 120 դոլարով։

«Գլուխները պատով են տալիս, թե 55 դոլարով են վաճառում Վրաստանին։ Դա ամբողջությամբ մանիպուլյացիա է։ Այդպիսի գին աշխարհում չկա։ Ադրբեջանը Վրաստանին գազը 5-6 տարի առաջ վաճառում էր 215-220 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց։ Այժմ այն ավելի բարձր է։ Թուրքիային գազը վաճառում է 300-350 դոլարով։ Ինչու՞ պետք է Վրաստանին ավելի էժան վաճառի», – ընդգծեց Մանվելյանը։

Եվ հետո, ըստ փորձագետի, Վրաստանին գազի գինը նվազեցնելու հնարավորություն է տալիս ոչ թե ադրբեջանական գազի ցածր գինը, այլ տարանցիկ երկրի կարգավիճակը։ Վրաստանի տարածքով անցնող գազի 5 տոկոսը մնում է երկրին՝ որպես տարանցման վճար։

«Նույն սկզբունքով է իրականացվում նաև Հայաստանի տարածքով գազի տարանցումը։ Դեպի Հայաստան եկող գազի 10 տոկոսը փոխանցվում է Վրաստանին․ դրա 5 տոկոսը՝ գազի տեսքով, մյուս 5 տոկոսը՝ դրամական վճարի տեսքով։ Այս եկամուտները Վրաստանին հնարավորություն են տալիս նվազեցնել գազի ներքին սակագինը», – ասում է Մանվելյանը։

Մանվելյանը հիշեցնում է` գազի սակագինը ոչ թե «Գազպրոմ Արմենիան» է որոշում, այլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի։

Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան

«Համակարգն այսպիսին է. «Գազպրոմ Արմենիան» տալիս է գազի գին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ որոշում է գազի սակագինը։ Այսինքն, եթե համաձայն չեն 370 դոլարին, կարող են ասել` համաձայն չենք, և ստիպեն, որ իջեցվի սակագինը։ Եթե չեն ասում`ուրեմն համաձայն են այդ սակագնի հետ », – պնդում է Մանվելյանը։

Իշխանական կողմի հայտարարություններին ու պնդումներին, թե իբր խորհրդային տարիներին Ադրբեջանը Հայաստանին գազ է մատակարարել, Մանվելյանը սպեկուլյացիա է համարում։ Ըստ նրա` Հայաստանը գազ ստացել է Ադրբեջանի տարածքով, սակայն դա եղել է ռուսական գազ: Մանվելյանի խոսքով` Ադրբեջանը գազի արդյունահանումը սկսել է 2000-ականներին։ Էներգետիկ անվտանգության փորձագետի կարծիքով՝ եթե անգամ Ղազախ-Երևան գազատարը կրկին բերվի աշխատանքային վիճակի, Ադրբեջանը զուտ տնտեսական պատճառներով շահագրգռված չի լինելու գազ մատակարարել Հայաստանին։

«Եվրամիությունում գազի սակագինն այս պահին հազար դոլար է։ Հիմա հարց` Ադրբեջանը Եվրոպային հազար դոլարով և Թուրքիային 300-350 դոլարով գազ վաճառի՞, թե՞ Հայաստանին։ Ադրբեջանից գազ արտահանող հիմնական ընկերությունները խոշոր կոնսորցիումների կազմում են՝ British Petroleum-ի գլխավորությամբ։ Այնպես չէ, որ Ալիևը Բաքվում նստած կարող է որոշել, թե գազն ուր կարող է գնալ։ Այո՛, այդ գազի մի մասն իրենցն է, բայց առյուծի բաժինը բրիտանական ու տարբեր կոնսորցիումների գազն է, որը վաճառվում է հնարավորինս թանկ գնով»,- ասում է էներգետիկ հարցերով փորձագետը։

Նա խնդրահարույց է համարում նաև Հայաստանի համար ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումները՝ նշելով, որ Ադրբեջանն ինքն էլ դժվարությամբ է կատարում Եվրամիության հետ կնքած երկարաժամկետ պայմանագրերով ստանձնած մատակարարման պարտավորությունները։

Հիշեցնենք` ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։

Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։

Leave a comment