Եթե ես իմ ընկերությունները ծախեմ Ռուբենին, դա եղավ ներդրո՞ւմ. Սամվել Կարապետյան

«Ոչ մի ներդրող էլ չկա, ոնց չեն եղել, այդպես էլ չկա։ Ի՞նչ է արել Սոկոլովը, գալիս է պատրաստի հիմնարիկներն առնում է, դա եղավ ներդրո՞ւմ, ներդրում է, երբ դու ստեղծում ես հավելյալ արժեք»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով,  8 տարվա ընթացքում Հայաստանում որևէ ներդրում չի արվել, ձեռնարկություն չի կառուցվել, հավելյալ արժեք չի ստեղծվել։«Հիմա եթե ես իմ ընկերությունները ծախեմ Ռուբենին, դա եղավ ներդրո՞ւմ։ Սեփականատերը փոխվեց, ի՞նչ է փոխվում հայ մարդու կյանքում, կարող է Ռուբենին մի քիչ ավելի շատ սիրեն, քան ինձ, բայց հայ մարդու կյանքում ոչ մի բան էլ չի փոխվում»,-ասաց նա։

Սամվել Կարապետյանի համոզմամբ, այս իշխանություններն ունակ չեն տնտեսություն զարգացնել, նրանք կարողանում են միայն ժողովրդին շշկռցնեն, պարտք վերցնեն ու կախեն այս երկրի գլխին։

«Մի պարտքը վերցնում ենք, մյուս պարտքի տոկոսներն ենք սպասարկում, նորից եմ կրկնում, չի ստեղծվում հավելյալ արժեք։ Իրենք պարտքը վերցնում են, ասֆալտ են անում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment