ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր նախագահի տեղակալ չընտրեց։ Թեկնածություն չէր առաջադրվել։
Դոնթի բանաձեւով այս պաշտոնը բաժին է հասնում «Հայաստան» խմբակցությանը։ ՍԴ որոշմամբ, ինչպես պնդում են իշխանական պատգամավորները, այս պաշտոնը «Հայաստան» խմբակցությունը չի կարող փոխանցել մյուս ընդդիմադիր՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ իրենք այս պահին թեկնածու չունեն․ հարցը դեռ կքննարկեն։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը համամիտ չէ՝ ՍԴ որոշման մեջ նման ուղիղ արձանագրում չկա՝ սեւով սպիտակի վրա գրված չէ նման արգելք։ Իրավունքի տեսանկյունից այս հարցը Արամ Վարդեւանյանը խնդրահարույց է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: