«OpenAI»–ը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա թվային հարկատուն է

https://arm.sputniknews.ru/20260911/openaiy-hajastani-khvoshvoragujn-otarerkrja-tvajin-harkatun-e–106736677.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106736970_342:0:3071:2047_1920x0_80_0_0_4adc6394d95b2cdb6bc245d754c17c48.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, արհեստական բանականություն

պետական եկամուտների կոմիտե (պեկ), հարկեր, արհեստական բանականություն

Բաժանորդագրվել

Ըստ ՀՀ օրենսդրության՝ երկրում ծառայություններ մատուցող օտարերկրյա տեխնոլոգիական հսկաները (Google, Meta, OpenAI և այլն) պարտավոր են ՀՀ բյուջե վճարել 20% ԱԱՀ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Արհեստական բանականության (ԱԲ) հետազոտություններով և ներդրմամբ զբաղվող ամերիկյան տեխնոլոգիական «OpenAI» ընկերությունը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա թվային հարկատուն է։ Այդ մասին նշված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկային հաշվետվությունների ու խոշոր հարկատուների ցանկերում:

Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2026 թվականի առաջին կիսամյակում «OpenAI»–ը ՀՀ պետական բյուջե է վճարել 829,6 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 232–րդ տեղը երկրի 1000 խոշոր հարկատուների շարքում։

Թվային և էլեկտրոնային ծառայություններ մատուցող միջազգային ընկերությունների շարքում «OpenAI»–ին հաջորդում են «Google»–ը՝ 503,1 մլն դրամ և «Meta»–ն՝ 441,2 մլն դրամ: Խոշոր հարկատուների ընդհանուր վարկանիշում նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 387–րդ և 448–րդ տեղերը:

Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ երկրում ծառայություններ մատուցող օտարերկրյա տեխնոլոգիական հսկաները (Google, Meta, OpenAI և այլն) պարտավոր են ՀՀ բյուջե վճարել 20% ԱԱՀ։ «OpenAI»–ը (ChatGPT Plus և API ծառայությունների համար) նույնպես ներառված է Հայաստանում հարկ վճարող էլեկտրոնային հարթակների ՊԵԿ–ի պաշտոնական ցուցակում։ «ChatGPT»–ի բաժանորդագրությունների կտրուկ աճի ֆոնին «OpenAI»–ի կողմից ՀՀ պետբյուջե վճարված գումարները այս ընկերությանը դասել են առաջատարների շարքում։

Ի դեպ, «OpenAI» ընկերությունը ներկայացրել է «ChatGPT for Financial Services»–ը՝ ներդրումային բանկիրների և ֆոնդային շուկայի վերլուծաբանների համար նախատեսված չաթ–բոտի մասնագիտացված տարբերակը: Այդ մասին հայտնում է «Reuters»–ը։

Այս արտադրանքը միավորում է ընկերության արհեստական ինտելեկտի նորագույն մոդելը LSEG–ի, PitchBook–ի, Daloopa–ի և ֆինանսական տվյալների, վերլուծությունների և ծրագրային ապահովման (SaaS) առաջատար այլ հարթակներ ներկառուցված տվյալների հետ: Արտադրանքի մշակմանը` որպես գործընկերներ մասնակցել են աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր ներդրումային բանկերից Morgan Stanley–ը և Evercore–ը։

«OpenAI» ընկերության հավաստիացմամբ` «ChatGPT for Financial Services»–ը թույլ է տալիս հետազոտություն կատարել բազմաթիվ աղբյուրների հիման վրա, կառուցել ֆինանսական մոդելներ և պատրաստել հաճախորդների համար նյութեր` օգտագործելով կորպորատիվ ձևանմուշներ:

Նշենք, որ «OpenAI»–ն աշխարհին հայտնի է իր ստեղծած «ChatGPT» չատբոթով, ինչպես նաև GPT–4, DALL–E (պատկերներ ստեղծող) և Sora (տեսանյութեր ստեղծող) հզոր ԱԲ մոդելներով։ «OpenAI»– հիմնադրվել է 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Հիմնադիրների թվում են Սեմ Ալթմանը (ներկայիս գլխավոր տնօրենը), Իլոն Մասկը (ով հետագայում դուրս է եկել նախագծից) և այլ հայտնի տեխնոլոգիական գործիչներ։

Leave a comment