Մոդին Պուտինին նվիրել է Հնդկաստանում 2 հազար տարի առաջ գրված գրքի ռուսերեն թարգմանությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսերեն թարգմանությամբ նվիրել է հին հնդկական՝ կյանքի մասին «Տիրուկկուրալ» տրակտատը։

Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները ուրբաթ օրը բանակցություններ են վարել Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի հենց սկզբում Մոդին Պուտինին նվեր է հանձնել։

«Այս գիրքը գրվել է Հնդկաստանում 2 հազար տարի առաջ։ Այն գրել է մեծ գրող Տիրուվալլուվարը։ Նա խոսել է մարդկային կյանքի, կարեկցանքի, կառավարման մասին, նրա մտքերը արդիական են մնում մինչ օրս։ Մենք այս գիրքը թարգմանել ենք ռուսերեն։ Այս գիրքը կօգնի մեզ բարելավել մեր երկու երկրների միջև մարդկային կապերը»,- գիրքը հանձնելուց առաջ նշել է Մոդին։

Leave a comment