72-ամյա Էրդողանը բասկեբոլ է խաղում․ տեսնյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բասկետբոլ է խաղում․ կադրերը տարածել է Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Մութսֆա Վարանկը:

Կադրերից երևում է, որ Թուրքիայի նախագահը լավ ֆիզիկական վիճակում է․ Էրդողանն ակտիվորեն տեղաշարժվում խաղահրապարակում և մասնակցում խաղին։ 

Տեսանյությում պատկերված է, թե ինչպես է Էրդողանը մի քանի հաջող նետում կատարում։

«Բրավո՛, էֆենդի՛», — բացականչում են թիմակիցները նրա հաջող նետումներից հետո։

Խաղահրապարակում նախագահ Էրդողանի հետ միասին եղել են Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը։

Leave a comment