Ընդդիմադիր պատգամավորն առաջարկել է քննարկել Բաքվում հայ գերիների «դատավճիռները»

https://arm.sputniknews.ru/20260911/ynddimadir-patgamavvorn-arajarkel-e-qnnarkel-baqvum-haj-gerineri-datavtshirnery–106721358.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98000718_90:0:1510:1065_1920x0_80_0_0_0a35cf4a64020bf0665a47a31e2ec2fa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գեղամ մանուկյան, բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

գեղամ մանուկյան, բաքու, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Գեղամ Մանուկյանը կարծում է, որ Բաքվի դատարանի «դատավճիռները» Հայաստանի անվտանգության համար սպառնալիք են պարունակում։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն առաջարկել է պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովում անցկացնել այն այն խնդիրների փակ քննարկում, որոնք կարող են թաքնված լինել Բաքվում պահվող հայ բանտարկյալների «դատավճիռներում»։

Մանուկյանը կոչ է արել քննարկմանը հրավիրել ԱԱԾ, ԱԳՆ և արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչների։

«Եկեք փակ աշխատանքային հանդիպում անցկացնենք, քննարկենք մեր մտահոգությունները և հասկանանք, թե ինչ գործողություններ են ձեռնարկվում երկրի անվտանգությունն ապահովելու ու Հայաստանին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ», – հայտարարել է նա:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ քննարկման թեման ռազմագերիների ճակատագիրը չէ, այլ Դավիթ Մանուկյանի և Դավիթ Իշխանյանի ուղերձներում նշված այն լուրջ մտավախությունները, որ գերիների «դատավճիռներում» վտանգ կա Հայաստանի համար: Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը կողմ է արտահայտվել առաջարկին։

Ավելի վաղ Բաքվի բանտից իր ուղերձում Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն առաջարկել էր Հայաստանի պետական մարմիններին Ադրբեջանից պահանջել հայ գերիների գործերով մեղադրական եզրակացությունները և դատական որոշումները: Նրա խոսքով, դա թույլ կտա հասկանալ, թե արդյոք այդ փաստաթղթերում շոշափվում են Հայաստանի պետականության, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքների և արժանապատվության հետ կապված հարցեր: Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանն իր հերթին կոչ էր արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին արձագանքել Բաքվի մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment