«Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») արտադրվող «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշների լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված մանրէաբանական խախտումները վերացվել են և արտադրատեսակները համապատասխանեցվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։ «Հիմք ընդունելով վերոնշյալը,…