Լիտվան կարող է հայտնվել միջուկային զենքի թիրախում․ Պեսկով

Լիտվայի իշխանությունների կողմից հանրապետության տարածքում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու հարցի քննարկումը կհանգեցնի էսկալացիայի նոր փուլի, նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է РБК-ն։

«Սա կարելի էր կանխատեսել։ Սա լարվածության էսկալացիայի առումով շատ լուրջ փուլ կլինի։ Չէ՞ որ եթե ձեր տարածքում տեղակայում եք միջուկային զենք, ապա այն ուղղված է ինչ-որ մեկի դեմ։

Այն ուղղված կլինի դեպի արևելք, այսինքն՝ դեպի մեզ։ Եվ եթե այդ տարածքում լինի մեզ վրա ուղղված միջուկային զենք, ապա, համապատասխանաբար, այդ երկրի տարածքն էլ կլինի մեր միջուկային զենքի թիրախում», — հավելել է Պեսկովը։

Leave a comment