Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան

Քաղաքականություն

11.09.2026 | 13:56

Հայաստանում գազը սպառողի համար էժան չէ, իսկ «Գազպրոմ Արմենիան» բավականին շահութաբեր կառույց է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման կամ լարվածության դեպքում արդյո՞ք Հայաստանը չի զրկվի ռուսական էժան գազից։

«Գիտե՞ք, Հայաստանում գազը էժան չի։ Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ Եթե մարդը թանկ գնով է ստանում, իր համար ի՞նչ մխիթարանք է, որ մինչև շքամուտքի մուտքը ձրի է։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է և մեծ շահույթներ է ստանում։ Սա ևս փաստ է, որը պետք է արձանագրենք»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ռուսական կողմից հնարավոր թանկացումներին՝ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանը ևս ունի հակաքայլերի հնարավորություն։

«Եթե նման իրավիճակներ էլ լինի՝ թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, և դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանա»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը գնալու է էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ճանապարհով՝ անկախ գնային տատանումներից ու սցենարներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment