Նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում 50-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ 44-ամյա տղամարդուն վնասվածք պատճառելու կասկածանքով, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։
Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ վիճաբանության ժամանակ։
Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան մարմնական վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 50-ամյա տղամարդը։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչություն։ Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը ներկայացրել է նաև դանակը։
50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն։