Ագարակ-Մեղրի խաչմերուկի լցակայանում խախտումներ են հայտնաբերվել․ բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքը կասեցվել է


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Արմեդա Հակոբյան Կոլյայի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Ագարակ-Մեղրի խաչմերուկ) հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:


 


Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։


 


Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:


 


Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Դիտումների քանակ4

Leave a comment