https://arm.sputniknews.ru/20260911/hajastanum-gazn-ezhan-che-nikvol-pashinjany-rdic-ekvogh-azdakneri-masin-106713145.html
Հայաստանում գազն էժան չէ․ Նիկոլ Փաշինյանը` ՌԴ–ից եկող ազդակների մասին
Հայաստանում գազն էժան չէ․ Նիկոլ Փաշինյանը` ՌԴ–ից եկող ազդակների մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` եթե ՌԴ–ն գազը թանկացնի, ապա ՀՀ–ն էլ ՌԴ–ի համար որոշ բաներ կթանկացնի։ 11.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-11T12:55+0400
2026-09-11T12:55+0400
2026-09-11T12:57+0400
գազ
նիկոլ փաշինյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106711636_0:83:1600:983_1920x0_80_0_0_7c366a179e616d4e44dbfab37340aa78.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գազն էժան չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ՌԴ-ից ակնարկներ կան, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու դեպքում գազի սակագինը կարող է բարձրանալ։Փաշինյանն այս համատեքստում քաղաքական հարցերին էլ անդրադարձավ՝ նշելով, որ ՀՀ քաղաքական որոշումն այն է, որ շարունակելու է զարգացնել ՀՀ անկախությունը։«Ես նախկինում ասել եմ՝ եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, ապա մենք էլ կնայենք, թե ինչ կարող ենք թանկացնել, ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, ու դրանից հետո համամասնորեն գին կարող է առաջանալ»,– շարունակեց Փաշինյանը։ՀՀ վարչապետը հայտարարեց, որ անկախ ՌԴ-ից եկող գազի սակագների հնարավոր փոփոխությունից՝ ՀՀ-ն շարունակելու է դիվերսիֆիկացիայի ճանապարհը։Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթով աշխատող է։Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106711636_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1a16309d275e19d685e5a1ede80ab8c0.jpg.webp
գազ, նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
գազ, նիկոլ փաշինյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Նիկոլ Փաշինյանի խոսքով` եթե ՌԴ–ն գազը թանկացնի, ապա ՀՀ–ն էլ ՌԴ–ի համար որոշ բաներ կթանկացնի։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գազն էժան չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ՌԴ-ից ակնարկներ կան, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու դեպքում գազի սակագինը կարող է բարձրանալ։
«Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, ՀՀ–ում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ Կարող է մինչև բակը ձրի լինի, բայց եթե այդ մարդը տանը ստանում է թանկ գնով, իր համար ի՞նչ մխիթարանք է, որ շքամուտքից մի մետր էլ ներս ձրի է գազը»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանն այս համատեքստում քաղաքական հարցերին էլ անդրադարձավ՝ նշելով, որ ՀՀ քաղաքական որոշումն այն է, որ շարունակելու է զարգացնել ՀՀ անկախությունը։
«Ես նախկինում ասել եմ՝ եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, ապա մենք էլ կնայենք, թե ինչ կարող ենք թանկացնել, ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, ու դրանից հետո համամասնորեն գին կարող է առաջանալ»,– շարունակեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ անկախ ՌԴ-ից եկող գազի սակագների հնարավոր փոփոխությունից՝ ՀՀ-ն շարունակելու է դիվերսիֆիկացիայի ճանապարհը։
«Եթե կա հնարավորություն 2-րդ տեղից բերել գազ կամ ավելի շատ բերել, ապա գնալու ենք այդ ճանապարհով, եթե կա ճանապարհ 3-4-րդ տեղից բերել, ապա գնալու ենք այդ ճանապարհով»,– շարունակեց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթով աշխատող է։
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: