«Դեռ սովետական շրջանից Հայաստանի կողմից շահագործվող այս հսկայական հանքավայրի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո»

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.

Մի քանի օր առաջ Բաքվի լրատվամիջոցները հանդիսավոր կերպով տեղեկացրին, որ ադրբեջանական ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում առաջին հորատապայթեցման աշխատանքներն է իրականացրել:

Ավելին, նույն հաղորդագրությունում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի:

Ի դեպ, ով չի հիշում՝ հիշեցնեմ, որ դեռ սովետական շրջանից Հայաստանի կողմից շահագործվող այս հսկայական հանքավայրի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, մի հատված էլ, այսպես ասած, չեզոք գոտում է:

2020 թվականից հետո՝ 2021-23 թթ.-ին, ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել:

Դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքները, մի մասը՝ ջրային պաշարները, իսկ Սոթքի հանքավայրի և դրա նշանակության մասին դեռ չեմ խոսում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment