«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը գրում է․ «Հ1-ը ամեն ամիս ծախսում է 1.5 մլն դոլար, որպեսզի ԱԺ նստաշրջանի ժամանակ 73 հոդվածից ընդամենը 3-ը լինի ընդդիմության խոսքը։ Հատկանշական է, թե ընդդիմության կոնկրետ որ խոսքերն են համարել ճիշտ լուսաբանելու։
1) Արամ Վարդևանյանի, երբ ասել է, որ ուզում են ԱԺ-ում աշխատել։
2) Հայկ Ֆարմանյանի, երբ ասել է, որ Թրիփին կողմ կլինեն։
3) Ու Նարեկ Կարապետյանի, երբ ասել է, որ Էդգար Ղազարյանի հարցը կքննարկեն։
Ի՞նչ գիտեմ։ Ես ChatGPT-ի (Codex-ի) հետ վերլուծել եմ ԱԺ 14 օրվա տվյալները, ԱԺ սղագրությունները և «Լուրեր» էջի հրապարակումները՝ առանձնացրել, ստուգել, դասակարգել։ Ամբողջապես հավաքել եմ ինֆորմացիան, համեմատել, նորից ճշտել ու առանձին կայքէջ պատրաստել բոլոր տվյալներով։
4 օրից սկսվելու է ԱԺ երկրորդ նստաշրջանը։ Տարածեք այս գրառումը, որ ստիպված լինեն հաշվի նստել ու չշարունակել իրենց էս պրոպագանդիստական գործունեությունը»։