ՀՀ Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե օտար պետության քաղաքական պահանջը. Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրել է․

«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը։

«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի սահմանադրական ապագան չի կարող որոշվել Բաքվում կամ որևէ այլ մայրաքաղաքում։

Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ժողովրդի ինքնիշխան կամքի արտահայտությունը, ոչ թե արտաքին ճնշումների կամ պարտադրանքների հետևանք։

Նոյեմբերի 9-ին նախատեսվում է իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների հանդիպում՝ մասնագիտական ներուժը համախմբելու և միասնական մոտեցումներ ձևավորելու նպատակով։

Դիմում եմ բոլոր գործընկերներիս․ եթե կիսում եք այն համոզմունքը, որ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին պարտադրանքի առարկա և ցանկանում եք մասնակցել հանդիպմանը, խնդրում եմ գրել ինձ անձնական նամակով։

Ո՛Չ ալիևյան Սահմանադրությանը։ ԱՅՈ՛ ինքնիշխան և Ուժեղ Հայաստանին»։

Leave a comment