Քաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների, հայտարարել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանն՝ արձագանքելով «Լամբադա» տրանսպորտային հանգույցի փակման հետևանքով առաջացած դժգոհություններին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Որոշ ժամանակ առաջ մամուլը գրում էր․ «Լամբադա» հանգույցի վրա գոյացել են տասնյակ փոսեր, ժողովուրդը դժգոհ է։ Այսօր նույն մամուլը գրում է․ «Լամբադա» հանգույցը փակել են՝ ժողովուրդը խիստ դժգոհ էՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է։
Հիշեցնեմ․ Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով»,-գրել է նա:
Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել նոյեմբերի 1-ին։