Տիգրանաշենի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը. Նարեկ Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260910/tigranasheni-bnakichnery-chen-uzum-lqel-irenc-gjughy-narek-karapetjan-106693257.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106692964_226:0:850:468_1920x0_80_0_0_8d84628b047a24e2754c7d88f0c1ae83.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիգրանաշեն

Բաժանորդագրվել

Կարապետյանի խոսքով` եթե իշխանությունը որոշի հանձնել Տիգրանաշենը, ռազմավարական ճանապարհի այլընտրանքը կմնա գյուղերի միջով անցնող փոքր ճանապարհը, որը մեկ ժամով ավելի կերկարացնի Հայաստանից Իրանի սահման հասնող մեքենայի ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչները չեն ուզում լքել իրենց գյուղը, ուզում են ապրել իրենց ծննդավայրում։ Այս մասին Տիգրանաշենում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Երևանից այս գյուղ ընդամենը 40 րոպեի ճանապարհ է։ Բնակիչները նշում են, որ գյուղը բարձիթողի վիճակում է, ոչ մի ծրագիր այստեղ չի արվել, և մարդիկ չգիտեն` ինչպես նայեն ապագային»,–ասում է Կարապետյանը։

Նրա խոսքով` գյուղի զարգացումը պետք է լինի տուրիստական և գինեգործական ուղղությամբ։ Այսօր գյուղացիները անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունեն, քանի որ գյուղի արոտավայրերի օգտագործման վրա սահմանափակում է դրված։

«Մենք իրավունք չունենք մեր երկրի գլխավոր ռազմավարական ճանապարհը հանձնել այլ երկրին միայն նրա համար, որ նրանք պահանջում են դա։ Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքով Տիգրանաշենը Հայաստանի մեջ է»,–ասում է Կարապետյանը։

Նա շեշտում է, որ այս ճանապարհով տարեկան անցնում է 2 միլիոն տոննա բեռ, 100 000–ից ավել բեռնատար և տասնյակ հազարավոր մարդատար մեքենաներ Իրանից Մեղրիով գալիս են Հայաստանի հյուսիս։

Եթե իշխանությունը որոշի հանձնել Տիգրանաշենը, ռազմավարական ճանապարհի այլընտրանքը կմնա գյուղերի միջով անցնող փոքր ճանապարհը, որը մեկ ժամով ավելի կերկարացնի Հայաստանից Իրանի սահման հասնող մեքենայի ճանապարհը։

Leave a comment