https://arm.sputniknews.ru/20260910/azh-hajastan-khmbakcutjuny-handipel-e-hhum-rusastani-despani-het-106681040.html
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։ 10.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-10T18:03+0400
2026-09-10T18:03+0400
2026-09-10T18:04+0400
«հայաստան» դաշինք
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106680603_0:112:1280:832_1920x0_80_0_0_bf9be275c01584a0589ce2b9c9822890.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ու քարտուղար Արթուր Խաչատրյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինայի հետ։ Այդ մասին նշված է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուքի» էջում։ Դաշինքից տեղեկացնում են, որ ծավալված քննարկման ընթացքում խմբակցության անդամները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն արտահայտել հայ–ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ։Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թ. մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0a/106680603_63:0:1194:848_1920x0_80_0_0_52cee494365b5ef07c952151e89e235d.jpg.webp
«հայաստան» դաշինք, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
«հայաստան» դաշինք, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։
Դաշինքից տեղեկացնում են, որ ծավալված քննարկման ընթացքում խմբակցության անդամները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն արտահայտել հայ–ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ։
«Պատգամավորներն ընդգծել են, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։