Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսումների թիվն աճել է 2․6 անգամ՝ 85 տոկոսով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արտաքսման դեպքերը 2․6 անգամ ավելի շատ են։ Աճը՝ 85 տոկոս»,- հայտարարել է նա, գրում է Lenta.ru-ն:
ՌԴ նախագահը կողմ է արտահայտվել միգրանտների նպատակային հավաքագրմանը։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը, ի թիվս այլ հարցերի, կապահովի նաև հենց Ռուսաստան ժամանողների իրավունքները։
«Նրանք (երկրները, որտեղից ժամանում են միգրանտները՝ խմբ.) շահագրգռված են, որ մենք միասին պատրաստենք այն մարդկանց, որոնք ցանկանում են աշխատանքի նպատակով գալ Ռուսաստան, նրանց պատրաստենք այդ աշխատանքին և կյանքին Ռուսաստանում»,- հայտարարել է նա։
Պուտինը նշել է, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել ռուսաց լեզվի ուսուցմանը՝ մինչև միգրանտների ՌԴ մեկնումը:
Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի շինարարական ոլորտում աշխատող միգրանտների թիվն աճել է։