Գոհար Ղումաշյան. «Մեզ համար եւ հատկապես պարոն Կարապետյանի համար անհատապես շատ կարեւոր է, որպեսզի հայ գործարարն իր երկրի շրջանակներում որեւէ խնդրի հետ չառնչվի»

Կայացավ դեռեւս 2019 թվականին Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված շահույթ չհետապնդող «Հայ Գործարարների Ասոցիացիայի» նախաձեռնած «Նվիրիր Հայկականը» կատալոգի պաշտոնական շնորհանդեսը։

Նախագծի նպատակն է աջակցել տեղական արտադրողներին, բարձրացնել հայկական ապրանքանիշների ճանաչելիությունը և խրախուսել հայկական արտադրանք նվիրելու մշակույթը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց. «Մեզ համար եւ հատկապես պարոն Կարապետյանի համար անհատապես շատ կարեւոր է, որպեսզի հայ գործարարն իր երկրի շրջանակներում որեւէ խնդրի հետ չառնչվի։ Եվ այս նախաձեռնությունը, որը կոչվում է «Նվիրիր Հայկականը», դրա վառ օրինակն է։ Մենք համատեղել ենք բոլոր այն հայ արտադրողներին, որոնք այս պահին պատրաստ են ներկայանալ մեր կատալոգի ներսում։ Եվ մենք, իհարկե, աջակցելու ենք այդ ապրանքանիշերին նաեւ Հայաստանից դուրս ներկայանալու»։

Մանրամասները ավելի ուշ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment