Երեկ մահացած զինծառայողը Գավառից էր, 19 տարեկան

Երեկ Սոթքի զորամասում մահացած զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։ News.am–ի տեղեկություններով` նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։

6 ամիս ծառայելուց հետո դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։

Նարեկ Բադալյանն ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։

Երեկ ՊՆ-ից պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ հետևյալն էին հաղորդել․ «Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով»։

Leave a comment