ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ, քննարկել նրանց հետ արտահանման և լոգիստիկ հարցերը:
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, արտահանման խթանմանն ու կազմակերպմանն ուղղված պետական աջակցության գործող մեխանիզմներին։ Կողմերը քննարկել են նաև ոլորտի հետագա զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։
Առանձին ուշադրություն է հատկացվել ջերմոցներում աճեցված վարդերի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին, ինչպես նաև ոլորտին վերաբերող այլ հարցերի։
Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի անխափան և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդերի արտահանման մրցունակության բարձրացումն ու նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
ՌԴ-ն արգելել է ՀՀ-ից վարդերի և այլ ծաղիկների ներմուծումը: