Սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլյամ Օրորկին, ծրագրերի և դասընթացների գծով տնօրեն Անդրե Բոյերին և Խաղաղության կորպուսի աշխատակից Մերի Առաքելյանին։
Քննարկվել են Վայոց ձորի մարզում իրականացվող կրթական և երիտասարդական ծրագրերը, կամավորների գործունեությունն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ընդգծվել է Խաղաղության կորպուսի և կամավորների ներգրավման կարևորությունը մարզի համայնքների զարգացման գործում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու մշակել համայնքների կարիքներին համապատասխան նոր ծրագրեր։
Վայոց ձորի մարզպետի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: