Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիան տեղյակ է Մոսկվայում իր դեսպանատան նախկին անվտանգության աշխատակցի ձերբակալման մասին և աշխատում է միջադեպի փաստերը պարզելու ուղղությամբ, հայտնել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակը։
«Մենք տեղյակ ենք այս միջադեպի մասին։ Աշխատանքներ են տարվում փաստերը պարզելու ուղղությամբ», – ասել է խոսնակը։
Ավելի վաղ, ԱԴԾ-ն հայտարարել էր Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախկին անվտանգության աշխատակցի ձերբակալման մասին, որը, պարզվել է, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ է։