Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ առճակատումը կավարտվի ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո։
«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թեհրանը կարող է օգտագործել ԱՄՆ-ի կողմից իրականացվող հարվածները՝ դրանք իր օգտին ծառայեցնելու և հույս ունենալու, որ այդպիսով կօգնի դեմոկրատներին հաղթել ընտրություններում։ Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ քվեարկության ավարտից հետո Իրանն այլևս հնարավորություն չի ունենա նման մարտավարություն կիրառել կամ ազդել իրավիճակի վրա։