Հորդանանում Իրանի հարվածներից ամերիկյան մի քանի ինքնաթիռ է վնասվել․ CBS

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«CBS News»-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը X-ում, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Հորդանանում գտնվող «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայում ԱՄՆ ռազմական մի քանի ինքնաթիռ է վնասվել չորեքշաբթի գիշերը իրականացված իրանական հարվածների հետևանքով։

«Հորդանանում գտնվող «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայում գիշերային հարվածների ընթացքում ԱՄՆ ռազմական մի քանի ինքնաթիռ է վնասվել»,- գրել է նա։

Ինչպես նշել է Ջեյքոբսը, ամերիկյան A-10 Thunderbolt II գրոհիչներից մեկը խոցվել և կորցրել է թևը։ Բացի այդ, F-15 կործանիչներից մոտ ութը թեթև վնասվածքներ են ստացել և վերադարձվել շարք։

Leave a comment