Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով


Եթե Էր Ռիադը խնդրի, Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ որպես Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ Մեքքայի պաշտպանության համաձայնագրի շրջանակներում Իսլամաբադի ստանձնած պարտավորությունների մաս, չորեքշաբթի հաղորդել է Turkiye Today թերթը՝ հղում անելով աղբյուրներին։


Պարբերականի զրուցակիցներից մեկը բացատրել է, որ ռազմական առաջնահերթությունների թվում է հութիների վտարումը Սաուդյան Արաբիայի հետ սահմանակից Եմենի Սաադա նահանգից։ Սակայն հարվածների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։


Չորեքշաբթի պաշտպանության նախարար Հավաջա Մուհամմադ Ասիֆը նշել է, որ Սաուդյան Արաբիայի դեմ ցանկացած հարձակում կստիպի գործի դնել Մեքքայի համաձայնագիրը, ըստ որի՝ նրա անդամներից մեկի դեմ հարձակումը հավասարազոր է բոլորի վրա հարձակմանը: Turkiye Today-ը հիշեցնում է, որ Պակիստանի զինվորականներն ու տեխնիկան արդեն Թագավորության տարածքում են։

Leave a comment