Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախագահ Աննա Գրիգորյանի ՖԲ գրառումը.

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիասյին Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, իշխանության անսահմանափակ կենտրոնացումը մեկ անձի շուրջ, որը հանգեցրել է ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։

Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները, այդ թվում վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման գործընթացը։

Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին՝ Ադրբեջանի պահանջով իրականացվող առաջիկա զիջումներին ընդառաջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment