Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.09.2026 | 18:20

Վրաստանի Բաթում քաղաքից թռիչք կատարած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծովում՝ թուրքական Ռիզեի ափերի մոտ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաթումից Օրդու-Գիրեսուն օդանավակայան մեկնող մասնավոր ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել ծովում՝ Փազարի շրջանի ափամերձ հատվածում։

Հաղորդումից հետո տարածք են ուղարկվել Ափային պահպանության հրամանատարության խմբեր։ Խմբերը փրկել են ինքնաթիռում գտնվող երկու անձանց։

Ռիզեի նահանգապետ Իհսան Սելիմ Բայդաշն ասել է․ «Երկու բելգիացիներ փրկվել են մեր ափամերձ պահպանության խմբերի կողմից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մեկը 55 տարեկան է, մյուսը՝ 69։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց՝ զննման»։ Ըստ նրա՝ ամեն ինչ վկայում է ինքնաթիռի շարժիչի խափանման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

Leave a comment