Դավիթ Համբարձումյանի գործով դատարանը հիմք է ընդունել միայն մեղադրական ցուցմունքները․ պաշտպանը ներկայացրել է բողոքը

Այսօր Երևանի Շենգավիթի Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել իմպիչմենտի վարչապետի թեկնածու, Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը։ Դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի, Մակար Կիրակոսյանի՝ թույլատրել է տնային կալանքի տակ գտնվող Մասիսի նախկին  քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին այցելել ատամնաբույժի, իսկ հյուրընկալվելու արգելքը կշարունակվի պահպանվել։

Դավիթ Համբարձումյանի պաշտպան Վահե Մակյանը, ներկայացնելով դատավճռի դեմ բողոքը, նշել է, որ առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել միայն այն ցուցմունքները, որոնք մեղադրական են եղել։ Ավելին, եթե նույն անձը ցուցմունք է տվել, հետագայում հերքել դրանք՝ ասելով, որ այլ կերպ է դեպքը եղել, միևնույն է, դատարանը հիմնավոր է համարել սկզբնական ցուցմունքները, անգամ դրանք չի համեմատել միակ օբյեկտիվ ապացույց տեսագրության հետ՝ պարզելու, թե անձի խոսքերը ճի՞շտ են, թե ոչ։

Մասնավորապես, դատարանում վկաներից մեկը հայտարարել է, որ դեպքի վայրում Համբարձումյանը հանդարտեցնում էր անձանց, նրա կողմից հարվածելու հրահանգ տալու կամ հայհոյելու ականատես չի եղել, դեպքի վայրում գտնվելիս կրակոցի կամ պայթյունի ձայն չի եղել։ Տուժողի նախաքննության ցուցմունքի հրապարակումից հետո վերջինս հայտարարել էր, թե սխալմունք է եղել, իրենց Դավիթ և Գոռ Համբարձումյաններն են ծեծի ենթարկել, դեպքի վայրում չի տեսել դա։ Տուժողը նշել է, որ իր նախաքննական ցուցմունքները չի կարդացել, որովհետև վստահել է քննիչին։  Տուժողը նշել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ ցուցմունքի ժամանակ սխալ մարդկանց անուն է տվել, իսկ այն, որ շփոթել է, պարզել է առերեսման ժամանակ՝ տեսնելով, որ իրենց ծեծողը Համբարձումյանները չեն եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment