https://arm.sputniknews.ru/20260909/majr-atvorum-khachveraci-pataragy-kmatuci-miqajel-srbazany–106635880.html
Մայր աթոռում Խաչվերացի պատարագը կմատուցի Միքայել սրբազանը
Մայր աթոռում Խաչվերացի պատարագը կմատուցի Միքայել սրբազանը
Sputnik Արմենիա
Խչվերացը տաղավար տոներից վերջինն է: 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T17:14+0400
2026-09-09T17:14+0400
2026-09-09T17:16+0400
խաչվերաց
շիրակի թեմի առաջնորդարան
պատարագ
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106634022_0:0:1500:844_1920x0_80_0_0_3587aeec82f9a191613c2960c7925260.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր աթոռում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Խաչվերացի տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի թեմի պաշտոնական էջից:Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը:Պատարագը մեկնարկելու է ժամը 11:00-ին:Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ:Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106634022_148:0:1480:999_1920x0_80_0_0_9bdd6eb4eff32700e8ab955b05de6d8a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչվերաց, շիրակի թեմի առաջնորդարան, պատարագ, մայր աթոռ սուրբ էջմիածին
խաչվերաց, շիրակի թեմի առաջնորդարան, պատարագ, մայր աթոռ սուրբ էջմիածին
17:14 09.09.2026 (Թարմացված է: 17:16 09.09.2026)
Բաժանորդագրվել
Խչվերացը տաղավար տոներից վերջինն է:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր աթոռում սուրբ և անմահ պատարագ կմատուցի Խաչվերացի տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի թեմի պաշտոնական էջից:
Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը:
Պատարագը մեկնարկելու է ժամը 11:00-ին:
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ:
Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը: