https://arm.sputniknews.ru/20260909/erb-karvogh-e-gripi-nvor-agresiv-shtamy-sparnal-eatm-erkrnerin-106633670.html
Ե՞րբ կարող է գրիպի նոր ագրեսիվ շտամը սպառնալ ԵԱՏՄ երկրներին
Ե՞րբ կարող է գրիպի նոր ագրեսիվ շտամը սպառնալ ԵԱՏՄ երկրներին
Sputnik Արմենիա
Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, գրիպի դեմ պատվաստանյութի կազմը թարմացվում է ԱՀԿ-ի երաշխավորություններով. 2026-2027 սեզոնի համար բոլոր երեք շտամները… 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T16:55+0400
2026-09-09T16:55+0400
2026-09-09T16:55+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/120/73/1207364_0:97:1024:673_1920x0_80_0_0_2d4d1a491a5b0b56c50d76062f9042f1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Գրիպի նոր շտամը, որն ավելի ագրեսիվ է մինչ այս պահը հայտնի շտամներից, ամենայն հավանականությամբ` կհայտնվի մոտ երկու տարի անց: Այս կանխատեսումն արել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակամրջի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե գրիպի ինչ նոր շտամներ են սպառնում ԵԱՏՄ երկրներին այս աշնանը։Ըստ ակադեմիկոսի՝ համաճարակաբաններն իրավիճակը վերահսկողության տակ են պահում. աշնանային պատվաստումներին ընդառաջ՝ գրիպի ռուսական պատվաստանյութի բոլոր երեք բաղադրիչների բաղադրությունը թարմացվել է։ Բացի այդ, պատվաստանյութերի մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև այն շտամների դեմ, որոնք առայժմ նույնիսկ չեն սկսել տարածվել մարդկանց շրջանում, բայց հանդիպում են բնության մեջ, մասնավորապես, Հարավարևելյան Ասիայում (Չինաստան, Թաիլանդ) տարածված ջրային թռչունների շրջանում:«Մոլորակում վերջին համավարակը սկսվեց 2019 թվականին, երբ համավարակային աճ կար։ Ոչ թե համաճարակային աճ ամբողջ մոլորակի վրա, այլ համավարակային ունենք յուրաքանչյուր 10 տարին մեկ, երբ հայտնվում է մուտացիայի ենթարկված շտամ, իսկ գրիպը միշտ աչքի է ընկնում «գենետիկ շեղումով»։ Այսպես, ուրեմն, հիմա 2026 թվականն է, և ըստ բոլոր կանոնների՝ մոտ 2 տարի անց պետք է հայտնվի գրիպի ավելի ագրեսիվ շտամ: Այժմ երեք շտամ փոխվել է՝ H1N1–ը, H3N2–ը և B/Victoria-ն: Մենք իրականացնում ենք նաև ավելի «հեռու»՝ H5 և H7 շտամների համակարգային մոնիտորինգ», – նշել է Օնիշչենկոն «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով տեսակամրջի ընթացքում։Միևնույն ժամանակ նա կոչ է արել չսրել իրավիճակը։ Խուճապի մատնվելու փոխարեն պետք է ընդամենը պատվաստում անցնել, որը Ռուսաստանում սկսվել է սեպտեմբերի 2-ին։ Երկրի արողջապահության նախարարությունն այդ նպատակով ձեռք է բերել գրիպի պատվաստանյութի ավելի քան 56 միլիոն դոզա։Ի դեպ, Հայաստանում գրիպի դեմ պատվաստումների հետ կապված իրավիճակը Ռուսաստանից տարբերվում է. արշավի ծավալները զգալիորեն փոքր են, բայց աշխատանքները տարեցտարի ավելի են կայունանում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2026 թվականի սեպտեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարեց, որ 2025-2026 թվականների սեզոնին նախարարությունը գնել է 200 հազար դոզա և օգտագործել դրանց 95 տոկոսը։ Նախորդ տարիներին ծավալները համադրելի են՝ 190 հազար դոզա 2024 թվականին, 170 հազար՝ 2023 թվականին։ Կազմը, ինչպես Ռուսաստանում, թարմացվում է ըստ ԱՀԿ երաշխավորությունների՝ 2026-2027 սեզոնի համար բոլոր երեք շտամները փոխարինված են։Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նշել էր, որ համաշխարհային շատ փորձագետներ H5N1-ը համարում են հաջորդ համավարակի հավանական հարուցիչներից մեկը, և «մինչև մուտացիան, որը այն վերածում է խիստ վտանգավոր մարդկային գրիպի, մնացել է ընդամենը մեկ քայլ»:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/120/73/1207364_0:0:1024:768_1920x0_80_0_0_2df34951deb15d213b4586edc8a5f303.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, գրիպի դեմ պատվաստանյութի կազմը թարմացվում է ԱՀԿ-ի երաշխավորություններով. 2026-2027 սեզոնի համար բոլոր երեք շտամները փոխարինված են:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Գրիպի նոր շտամը, որն ավելի ագրեսիվ է մինչ այս պահը հայտնի շտամներից, ամենայն հավանականությամբ` կհայտնվի մոտ երկու տարի անց: Այս կանխատեսումն արել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակամրջի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե գրիպի ինչ նոր շտամներ են սպառնում ԵԱՏՄ երկրներին այս աշնանը։
Ըստ ակադեմիկոսի՝ համաճարակաբաններն իրավիճակը վերահսկողության տակ են պահում. աշնանային պատվաստումներին ընդառաջ՝ գրիպի ռուսական պատվաստանյութի բոլոր երեք բաղադրիչների բաղադրությունը թարմացվել է։ Բացի այդ, պատվաստանյութերի մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև այն շտամների դեմ, որոնք առայժմ նույնիսկ չեն սկսել տարածվել մարդկանց շրջանում, բայց հանդիպում են բնության մեջ, մասնավորապես, Հարավարևելյան Ասիայում (Չինաստան, Թաիլանդ) տարածված ջրային թռչունների շրջանում:
«Մոլորակում վերջին համավարակը սկսվեց 2019 թվականին, երբ համավարակային աճ կար։ Ոչ թե համաճարակային աճ ամբողջ մոլորակի վրա, այլ համավարակային ունենք յուրաքանչյուր 10 տարին մեկ, երբ հայտնվում է մուտացիայի ենթարկված շտամ, իսկ գրիպը միշտ աչքի է ընկնում «գենետիկ շեղումով»։ Այսպես, ուրեմն, հիմա 2026 թվականն է, և ըստ բոլոր կանոնների՝ մոտ 2 տարի անց պետք է հայտնվի գրիպի ավելի ագրեսիվ շտամ: Այժմ երեք շտամ փոխվել է՝ H1N1–ը, H3N2–ը և B/Victoria-ն: Մենք իրականացնում ենք նաև ավելի «հեռու»՝ H5 և H7 շտամների համակարգային մոնիտորինգ», – նշել է Օնիշչենկոն «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով տեսակամրջի ընթացքում։
Միևնույն ժամանակ նա կոչ է արել չսրել իրավիճակը։ Խուճապի մատնվելու փոխարեն պետք է ընդամենը պատվաստում անցնել, որը Ռուսաստանում սկսվել է սեպտեմբերի 2-ին։ Երկրի արողջապահության նախարարությունն այդ նպատակով ձեռք է բերել գրիպի պատվաստանյութի ավելի քան 56 միլիոն դոզա։
Ի դեպ, Հայաստանում գրիպի դեմ պատվաստումների հետ կապված իրավիճակը Ռուսաստանից տարբերվում է. արշավի ծավալները զգալիորեն փոքր են, բայց աշխատանքները տարեցտարի ավելի են կայունանում: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2026 թվականի սեպտեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարեց, որ 2025-2026 թվականների սեզոնին նախարարությունը գնել է 200 հազար դոզա և օգտագործել դրանց 95 տոկոսը։ Նախորդ տարիներին ծավալները համադրելի են՝ 190 հազար դոզա 2024 թվականին, 170 հազար՝ 2023 թվականին։ Կազմը, ինչպես Ռուսաստանում, թարմացվում է ըստ ԱՀԿ երաշխավորությունների՝ 2026-2027 սեզոնի համար բոլոր երեք շտամները փոխարինված են։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նշել էր, որ համաշխարհային շատ փորձագետներ H5N1-ը համարում են հաջորդ համավարակի հավանական հարուցիչներից մեկը, և «մինչև մուտացիան, որը այն վերածում է խիստ վտանգավոր մարդկային գրիպի, մնացել է ընդամենը մեկ քայլ»: