Նախևառաջ, գուցե, դադարեցնել Կիեւին որևէ օգնություն տրամադրելը․ Ուշակովը՝ ԱՄՆ-ին

Վաշինգտոնը կարող էր դադարեցնել Կիեւին տրամադրվող ուղղակի օգնությունը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները արագ դադարեցնելու համար, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ «Վեստի»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Նախևառաջ, գուցե, դադարեցնել Կիեւին որևէ օգնություն տրամադրելը», – ասել է Կրեմլի պաշտոնյան՝ հարցին, թե ինչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության ավարտը արագացնելու համար։

Ուշակովը հավելել է, որ «[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև] զրույցը մասնավոր է եղել»: «Երկու նախագահները զրուցել են, և, բնականաբար, քննարկվել է խաղաղ կարգավորման հասնելու հարցը, մասնավորապես՝ դրան հասնելու հնարավորությունները», – պարզաբանել է նա։

Leave a comment