Տավուշի մարզից երբեք Ադրբեջանին գյուղ չի հանձնվել, սուտ եք խոսում. Ղալումյանը՝ Ղազարյանին

Տավուշի մարզից երբեք Ադրբեջանին գյուղ չի հանձնվել, սուտ եք խոսում. Ղալումյանը՝ Ղազարյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սուտ եք խոսում, Տավուշի մարզից երբեք Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»,- ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հայտարարությանը, թե Տավուշի մարզից 4 գյուղ է հանձնվել Ադրբեջանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

Ղալումյանը Ղազարյանին խնդրեց ներկայացնել այդ չորս գյուղի անունը, վերջինս նշեց, որ չի հիշում, Ղալումյանն էլ արձագանքեց, որ Ղազարյանը չի հիշելու:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկ հարաբերություններին՝ Ղալումյանն ասաց. «Քավոր-սանիկ հարաբերությունները կան, ես վարչապետին ճանաչում եմ 46 տարի և այդ հարաբերությունները մեր աշխատանքային հարաբերություններում լրացուցիչ պատասխանատվություն են»:

Leave a comment