Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամանագիր է ստորագրել Սկուպշչինան (խորհրդարանը) լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները հոկտեմբերի 25-ին նշանակելու մասին։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել նախագահական վարչակազմում չորեքշաբթի օրը։
Սեպտեմբերի սկզբին իշխող Սերբական առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) ղեկավարությունը քվեարկել է Վուչիչին որպես կառավարության ղեկավարի թեկնածու առաջադրելու օգտին առաջիկա ընտրություններում։ Այնուհետև կառավարությունը նախագահին առաջարկ է ներկայացրել խորհրդարանը լուծարելու և քվեարկության օրը նշանակելու վերաբերյալ։