«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին առաջադրվել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին և կարող է այն նվաճել իններորդ անգամ։
Մեսսին մինչ այժմ նվաճել է ութ «Ոսկե գնդակ», ինչը որևէ այլ ֆուտբոլիստի չի հաջողվել։
2026 թվականի աշխարհի առաջնությունում Մեսսին խփել է 8 գոլ և ռմբարկուների պայքարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Կիլիան Մբապեին, որի հաշվին գրանցվել է 10-ը գոլ։
Մինչև «Ինտեր Մայամի» տեղափոխվելը Մեսսին հանդես է եկել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» և իսպանական «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև երեքական անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնության տիտղոսը։
«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը ֆրանսիական Ֆրանս Ֆուտբոլ պարբերականը շնորհում է օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Այն սովորաբար համարվում է ֆուտբոլիստների համար ամենահեղինակավոր անհատական մրցանակը։ «Ոսկե գնդակի» առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1956 թվականին։
Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինայի ընտրանուն։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով, իսկ երկրորդ լրացուցիչ ժամանակահատվածում հանդիպման միակ գոլը խփել է «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը։