Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտшնքների ենթարկում, իսկ Հայաստանում հոգևոր հայրերին՝ եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար. Աբրահամյան

«Ինչո՞վ են տարբերվում հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից։ Առանձնապես չեն տարբերվում»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Բաքվում քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին են կտտանքների ենթարկում, իսկ Հայաստանում՝ հոգևոր հայրերին՝ ճշմարտություն հնչեցնելու և Հայ Առաքելական եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար։

Ամենայն Հայոց Հայրապետի, եպիսկոպոսաց դասի ու, առհասարակ, հոգևորականների նկատմամբ տարատեսակ ճնշումները՝ կալանավորումներից մինչև զրպարտիչ արշավներ, իրենց բնույթով, վտանգավորությամբ ու վնասակարությամբ առանձնապես չեն տարբերվում տաճարներ, կոթողներ, խաչքարեր ոչնչացնող ու մարդկանց քրիստոնյա լինելու համար բռնության ենթարկող ադրբեջանական գործելաոճից։

Սա Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիա է՝ ընդդեմ հայկական արժեհամակարգի, հայկականության և կենսունակության»,- գրել է Աբրահամյանը։ 

Leave a comment