Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ

Քաղաքականություն

08.09.2026 | 23:30

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, իսկ հաջորդիվ ծանոթացել նորակառույց զորանոցների և այլ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններին:

Այցի ավարտին ուսումնական կենտրոնի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Leave a comment