Ռուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակել
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի 2026 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1113/45765-26 գրությունը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից գործուղված Ալեքսանդր Մխիթարյանին 2026 թվականի սեպտեմբերի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ մինչև 2027 թվականի հունվարի 10-ը»: