Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ՝ նա ինչպիսի մեծ ծառայություն ունի ԶՈՒ-ի կայացման գործընթացում․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Չեմ ուզում քննարկել գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլի շարժառիթները:

Հորդորում եմ՝ դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան:

Լեգենդար գեներալին հայրենասիրության դաս տվող «ինքիշխանականներից» շատերը չգիտեն անգամ, թե Նորատ Տեր-Գրիգորյանցն ինչպիսի մեծ ու ցայսօր չգնահատված ծառայություն ունի Հայաստանի Զինված ուժերի կայացման գործընթացում, արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման հարցում:

Կրկնում եմ՝ չեմ ուզում քննարկել գեներալի քայլի մոտիվները:

Տրամաբանական է առաջին հերթին դատապարտել մեր Հանրապետությունն «անճանաչելի» դարձնող իշխանությունների քաղաքականությունը, ինչի հետևանքով բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»:

Leave a comment